Գլխավոր էջ
» 2009 » Դեկտեմբեր » 12 » ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
03:51
ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
-Վարուժանըոչմիայնհայմտավորականէր, այլեւ՝անվանիդաշնակցական. բանաստեղծՍողոմոնՏարօնցին այսպես է ոգեկոչում Վարուժանիհանճարը.- Դումեզհետես, ըմբո՛ստ, երիտասա՛րդՎարպետ, Թեեւքոշիրիմըանապատումանհետ- Կորավընդմիշտ-անհող, անգիր, անհիշատակ,- Սակայն, ժողովրդիդբաբախունկրծքի՛տակ, Կա՛շիրիմդ-ահա-կանա՜չեւցօղաթուրմ, Օ՜, ԴանիէլՎարուժան, գուսանապետդուքուրմ: ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄՀ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ:
Ամեն մի ազգ ու ամեն մի ժողովուրդ ապրումու մյուս ազգերի կողմից ընդունվում ու ճանաչելի է դառնումմշակույթով, լեզվով ու գրկանությամբ: Եթե որեւէ
ազգ մարդկությանգանձարանին չի թողնում
մշակութային որեւէ հարստություն ուրեմն այդ ժողովուրդը ինքն իր մասին ոչինչ չունի
ասելու, դատապարտված է մահվան ու պատմության էջերից անհետացումի:
Ազգի կերպարը
ձեւավորում է մտավորականությունը, իսկ ամեն մի մտավորական իր հերթին յուրովի կարող
է կերտել ու ներկայացնել մի ամբողջական ազգ:
Ամեն մի մտավորական խտացած ազգ է, եթե ցեղասպանությունը
դատապարտվում է իբրեւ մեկ ազգի նկատմամաբ իրականացված ոճիր, ապա ամեն մի
մտավորականի սպանությունը առանձին մեկ ազգի ցեղասպանություն է:
1915թ.-ի Օսմանյան կայսրության կողմից իրականացված
ցեղասպանությանը զոհ գնացին հարյուրավոր հայմտավորականներ` հայ գրողի ու բանաստեղծի, նկարչի, ճարտարապետի ու երգահանի
արյամբ իրենց արյուրնարբու ծարավը հագեցրին բարբարոս թուրքերը: Անթաղ մնացին
հազարավոր դիեր` չտեսան ոչ շիրիմ, ոչ պատանք, մի բուռ հող... Ո՞վ գիտե, թե արեւի տակ փոշիացող հազարավոր ոսկորներից ու դիերից ո՞րն է արդյոք Հայոց
բանաստեղծինը: Անշիրիմ է Վարուժանը, բայց
ոչ մոռացված, այլ նրա ցավը դաջված է ամեն մի հայի սրտում, ու նրա հոգին ` որպես հոգվո լույսիր շողն է լուցանում ամեն մեկիս հոգում:
ԳրիգորՉպուքքարյանիևԹագուհիՂարիպյանի որդին է Վարուժանը:1884թ.
ապրիլի 21-ին Գրիգորը Բրգնիկի եկեղեցում թերթում էր Դանիելի մարգարեության բաժինը,
երբ նրան ավետեցին արու զավակի ծնունդը: Հայրը միանգամից որոշեց, որ որդուն
կոչելու է Դանիել:
Մանկահասակ Դանիելը աչքի էր ընկնում իր հազվագյուտ ընդունակություններով,
բացառիկ ուշիմությամբ ու հարցասիրությամբ:
Կարճ, գեղեցիկ ու միեւնույն ժամանակ
տանջալի եղավ նրա երիտասարդությունն ու չապրած չվայելած սերը Արաքսիի`իր սիրած
կնոջ ու երեք զավակների մոր հետ:
ԱռաջնեկըՎերոնիկն էր, որին Վարուժանը
ձոնեց «Վարուժնակս» ստեղծագործությունը, երրորդը ` Հայկակը, երկրորդը` Արմենը, որինսակայն,Վարուժաննայդպեսէլչհասցրեցտեսնել:
Երջանիկ էր նորաստեղծ ու սիրով լեցուն ընտանիքը, երբ, 1915թ-ի ապրիլի 24-ին,
մոտավորապես երեկոյան ժամը 11-ին թակեցին նրանց բնակարանի դուռը: Բացեց Արաքսին.
Հրելով նրան` ներս մտան երեք բիրտ թուրք զինվորներ. «Ո՞ւր է Էֆենտին»,- հարցրեցին
նրանք ու առանց պատասխանի սպասելու սկսեցին վայրագ խուզարկություն: Վարուժանի
ամբողջ գրառումներն հափշտակելով, բացատրեցին Արաքասիին` թե իբր նրա ամուսնուն
տանում են ինչ-որ թղթեր ստորագրելու համար:
Հղիության հինգերորդ ամսում էր գտնվում Արաքսին: Տանջալից սպասումներով
լուսացավ գիշերը. հասկանալով, որ ամուսնուն աքսորել են` հետ այդու Արաքսիիցերեկը մշտապես խավարեց:
1915թ.-օգոստոսի 26-ին Վարուժանը երկարատեւ, սարսափելի տանջանքներից հետո, աքսորի ճանապարհին` Չանղըրիքաղաքիմոտակաձորերեիցմեկումդաժանաբար սպանվեց թուրք
ոճրագործների կողմից:
Աստվածային նախախնամությամբ նույն օրը ծնվեց Դանիելի երրորդ զավակը:
Շարունակվեց կյանքը մի նոր ծնունդով` մանկան բերկրալիու մահվան դառըճիչը մեկտեղվեցին նույն օրը:
Վարուժանիկյանքնավարտվեցշատերիտասարդհասակում: 1915թ, մի ողբերգական թվական, երբ
ինչպես բանաստեղծն էր ասում`կյանքըմորթվումէրարտերիմեջ, միտքը՝գանգիմեջ: Նա
ընդհամենը երեսունմեկ տարեկան էր: Բայց նրա հանճարը հասցրեց թողնել հսկայական
հարստություն` իր ժողովրդին եւ մնալ համաշխարհային գրականության պատմության մեջ:
Նա գործունմասնակցությունունեցավնաեւհանրայինեւՀ. Յ. Դաշնակցությունկուսակցականկեանքում՝ջերմսերեւանջինջհիշատակթողնելովսեբաստացիհայրենակիցներիսրտում:
Վարուժանըազգայինոգիուներ, խոսումէրիրազգիուիրժողովրդիցավերիմասին,միաժամանակընդգծում, որիրվրձինըթաթախելէմիայնհայրենիհողի «որդանկարմիրի» և «ծովածուփարյան» մեջ:
Այս տարի
լրանում է նրա ծննդյան 125 ամյակը: Այս հոբելյանական տարեթիվը չմոռացվեց ոչ մի
հայի կողմից, հեռավոր հայկական գաղթօջախներում եւս հավուր պատշաճի եղան
հիշատակումներ: Բայց բանաստեղծը, ինչպես եւ նրան բախտակից շատերը, չուներհողաթումբ, չուներ որեւէ հուշարձան ուր կարելի էր խոնարհվել, ուր կարելի էր
խնկաբույր օրհնությամբ հոգեհանհիստ մատուցել նրա անթաղ ոսկորներին:
125
ամյակը լավ առիթ էր մեծ գրողիհուշարձանը
կառուցելու եւ կիսանդրին տեղադրելու համար:
«Նախաձեռնողները
նախ դիմեցին Շիշլիի հայ Կաթողիկե համայնքի ներկայացուցիչներին, քանի որ այստեղ է
գտնվում Սեբաստիայի «Փրկնիկցիների թաղը», եւ եթե բանաստեղծը գաղթի ճանապարհին չսպանվեր,
այլ իր բնական մահով, հենց այստեղ էլ պիտի թաղվեր: Բայց կաթոլիկները այս միտքը
չհասկացան: Իսկ հուշարձանը, Մեսրոպ Բ.Ս. Պատրիարքի խորհրդով տեղադրվեց Թուրքիո
հայկական գերեզմանատանը,- գրում է «Ակոս»թերթը: Քանդակի հեղինակն է Էրոլ Սարաֆյանը, որը հայտնի է նաեւ մի շարք այլ
անվանի հայերի կիսանդրիների քանդակներով: Իսկ պատվադանի կառուցումը ստանձնել է
ճարտարապետ Վազգեն Պարը:
Այսուհետ
հայ ժողովուրդը կունենաեւս մի սուրբուխտատեղի:Խունկ եւ օրհնություն Մեծ Եղեռնին
զոհ անթաղ-անշիրիմ հայ հոգիներին...