Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2010 » Փետրվար » 22 » ԴԵՂ, ԴԵՂԱԳՈՐԾ, ԲԺԻՇԿ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ...
09:25
ԴԵՂ, ԴԵՂԱԳՈՐԾ, ԲԺԻՇԿ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ...

Այս շղթան կարելի է երկար ձգել. Մանկաբույժ, սննօգնություն, հետո էլի ու էլի, ինչքան ուզես կարող ես երկարել ու պատմել մարդու համար այդքան կարեւոր առողջության ու մեր երկրում դրա պահպանման համար ոչինչ չանող համապատասխան մարմինների մասին:

Ամեն մի երկիր հարուստ է իր զավաակներով, իր քաղաքացիներով, որովհետեւ երկրի քաղաքացին այդ երկրի զինվորն է ու  պահապանը: Բայց մեզ մոտ ցավալի է, որ զավակն ու մայրը բոլորովին էլ ապահովված չեն: Երեխա է ծնվում, բայց ով է բանի տեղ դրողը, 50 000 դրամ են տալիս, բերանը փակում ու ասում՝ դե գնա, երեխա ես ունեցե՞լ, գնա ու մեծացրու: 50 000-ով կարելի է գնել հարյուր օրվա համար տակդիր /պամպպերս/ ու վերջ: Ամսեկան երեխային մեր պետությունը հատկացնում է 3000 դրամ: Ի՞նչ պետք է ուտի այս երեխան 3000 դրամով, երբ նույն երեխային անհրաժեշտ է 2400 դրամ արժողությամբ բեբինոս դեղը, որը երեխաներին տրվում է գազերի հեշտ արտաբերման համար: Դե 3000 դրամը թող ուտի, որ 2400 դրամի... երեւի հասկացաք:  Շաբաթական երեխան ուտում է մեկ տուփ արհեստական կեր, որն արժի 2150-3500 դրամ: Բա դա խիղճ է, բա, որ մայրերն էլ որոշեն ու երեխաներ չունեն, ինչը որ կամաց կամաց արդեն անում են, ի՞նչ կլինի մեր բանակը, ի՞նչ կլինի մեր հողն ու մեր երկիրը: Գնանք ու մենեք էլ օտարներից երեխաներ ունենա՞նք, օտարին հարստացնե՞նք: Ուրիշ երկրներում երեխա ես ունենում ու դրախտ ես ընկնում, մեզ մոտ ունենումես թե չէ, քո ու երեխայիդ համար ապահովում ես երկրային դժոխքի բոլոր ատրիբուտները...

Գիշերվա ժամը երկուսն էր: Դեռ երկու տարին չլրացած տղաս չէր քնում, երեւի ատամներից էր: Սեղանին դրված մի  բաժակ թեյը  լցրեց ձեռքին ու վառեց: Ամուսինս գնաց դեղատուն որեւէ ցավազրկող բերելու: Խ. Աբովյանի հարեւանությամբ գտնվող «Լավանդա» դեղատան աշխատողը առաջին օգնության համար ոչինչ չէր առաջարկել: Մեր ուզած ցավազրկող քսուկը ասել էր, որ չկա, եւ առաջարկել էր 3600 դրամ առժողությամբ մի քսուք: Հարմար առիթ էր, էլ ո՞վ պիտի գար այդքան շտապ  ու գներ: Լավ առիթ էր, ու համ էլ գիշեր: Դեղի վրա  չկար հայերեն մակնշում, մի տարօրինակ լեզվով ինչոր բաներ էր գրված:

Բացատրությունը, ինչպես նաեւ օգտագործման մասին տեղեկություններ  կարդացինք միայն հաջորդ օրը, ռուսերենով, կարճ ու լակոնիկ,  դեղի թղթե տուփի վրա: Պարզվեց, որ առաջին օգնության համար դեղագործի առաջարկած դեղի երեքամյա ժամկետը նախ լրանալու էր մեկ շաբաթից, նախատեսված էր բոբոքումների համար,  ուներ հականեխիչ ազդեցություն եւ կարելի էր օգտագործել նաեւ այրվածքների դեպքում, եթե այլ բան չկա ձեռքի տակ:

Մանկական դեղերը, սնունդն ու հագուստը ոչ մեկի կողմից չի վերահսկվում: Միեւնույն փողոցի վրա գտնվող չորսը դեղատներից միեւնույն դեղը կարելի է գնել ութ տարբեր գներով: Կես գրամ սիլիկոնից պատրաստված ծծակը տատանվում է 700-ից մինչեւ 8 000 – 10 000 դրամ: Սա ուղղակի կատաստրոֆա է: Կամ էլ մարդկանց խենթացնելու յուրահատուկ ձեւ:

Համարյա բոլոր դեղատներում կարելի է գտնել հոգեմետ դեղեր: Դեղատների մի մասում այն ազատ վաճառքի է հանված, իսկ մի մասում էլ  վաճառվում է միայն դեղատոմսով: Երկրորդ ու երրորդ կարգի հիվանդն  ստանում է  առաջինի դեպքում 5000 - 6000, իսկ երկրորդի դեպքում 9 000 - 12 000 դրամ: Ով պիտի հետեւի դեղերի պահանջված քանակությամբ Հայաստան ներմուծելուն եւ իրացմանը: Այդ ինչպե՞ս է պատահում, որ հիվանադանոցում չկա պահանջված դեղը, բայց հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող դեղատանը կա:

Ասում են, որ մեր երկրում հղիությունն ու ծննդօգնությունը անվճար է, բայց մենք հղիներս հղիության հինգերորդ ամսից օգտագործում ենք վիտամիններ, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար: Օրեկան օգտագործելով 200 - 250 դրամի վիտամին: Հղիությունն անվճա՞ր է: Մանկաբույժն էլ արդեն երեք տարեկան դարձած երեխայի անձնական թերթիկն է առաջարկում մորն ու ասում, էստեղ երեք ամսեկանից սկսած լրացրում քո գանգատները երեխայի մասին...

Մեր ազատ ու անկախ հայրենիք, չէ՞որ մենք քո զավակներն ենք, իսկ մեր անձնագրում գրված է, որ մեր հովանավորը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Բաժինը՝ Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ | Դիտարկումների քանակը՝ 2259 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/2
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    3.16.76.43

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2024 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am