ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ - 10 Декабря 2009 - Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Ի՞նչ է գրում Թուրքական մամուլը Հայաստանի մասին

Приветствую Вас Հյուր |

Գ Ո Վ Ա Զ Դ

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը Հայտերի համար զանգահարեք
+374 77 999 044






Я на Hayland.am

Գլխավոր էջ » 2009 » Դեկտեմբեր » 10 » ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
03:17
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Թերթում եմ թուրքական մի քանի հանրագիտարաններ, կարդում Արևելյան կամ Արեւմտյան Հայաստանին վերաբերող հոդվածները: Իհարկե թուրքական հանրագիտարաններում կամ էլ գրքերում Արեւմտյան Հայաստանի մասին խոսք չկա` միայն Անատոլիա: Բացում եմ 2000թ.-ին տպագրված տասներկու հատորանի հանրագիտարանի չորրորդ հատորի 276-րդ էջը. կարդում Հայաստանի մասին.

«Աշխարհի փոքրագույն պետություններից մեկն է: Երկամյա անկախությունից հետո`  1920թ.-ին, մտել Է Սովետական միության կազմի մեջ: Յոթանասուն տարի անց, ԽՍՀՄ-ի փլուզումով,  նորից ձեռք է բերել անկախություն: Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացնելով պատերազմի մեջ է մտել   Ադրբեջանի հետ: Ունենալով ռազմական հաջողություններ`  գրավել Ադրբեջանի տարածքները:

Չնայած  այդ հաջողությունների երկիրը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ սուզվեց: Երկրում  տնետեսական կայունության  հաստատման համար Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ հաշտություն կնքի, Թուրքիայի հետ հաստատի բարիդրացիական հարաբերություններ, որպեսզի վերջինս բացի նրա համար դեպի արևմուտք տանող ճանապարհը»:

Սա հանրագիտարանային տեղեկության միայն ենթավերնագիրն էր: Հետո վրա է հասնում մշակույթի խեղաթյուրումը, պարզվում է, որ մեր ամենամեծ կոմպոզիտորը Վրաստանում ապրած և ստեղծագործած Սայաթ Նովան է: Այսքանով էլ վերջանում է երաժշտական մշակույթի բաժինը:  Անդրադառնալով ընդհանրական հայկական մշակույթին` թռուցիկ կերպով գրված է. «Ծագումով հայ, աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովը ապրելով և ստեղծագործելով Վրաստանում, նկարել է նաև ֆիլմեր հայկական թեմաներով»:

Թե պատմությունն ինչքան է խեղաթյուրված դրան չեմ անդրադառնում, թերեւս կարելի  է լավ պատկերացնել: Պարզվում է այբուբենն էլ պահլավական գիրն է: Գրականությունը լռում է մինչեւ 10-րդ դար, երբ Նարեկացին գրել է «Երգ Երգոցի մեկնությունը»: Թովմա Արծրունին ու Հովհաննես Դրասխանակերտցին էլ Նարեկացուց հետո Հայ գրականության ներկայացուցիչներն են: Հետո  փաստորեն նորից գրականությունը լռում է, մինչեւ 19-րդ դար,  եւ բաժանվում երկու մասի` արեւելահայերեն կամ ինչպես փակագծերում տալիս է հանրագիտարանը ռուսահայերեն, եւ երկրորդ ճյուղը արեւմտահայերեն կամ թրքահայերեն` դարձյալ ըստ հանրագիտարանի:

Մտածում ես, թե ինչի՞ համար է այս բացարձակ ոչ գիտական մոտեցումը, մի՞թե ատելությունը սերմանում են տգիտությամբ: Չէ՞ որ այսօր տեղեկատվական դաշտն այնքան մեծ է, որ ոչինչ չես կարող թաքցնել, այնքան հարուստ են աղբյուրներն ու այնքան մատչելի:

 Ոչ մի խոսք չկա ցեղասպանության, կոտորածի, մշակութային հարուստ ու իրենց կողմից յուրացրած ժառանգության մասին: Նախարարական զինանշաններով զարդարված եկեղեցիների կողքին էլ մի մինարե են կանգնեցրել, յուրացրել թրքավարի, մի բան էլ մեկնաբանում են թե մշակույթների խաչաձեւման արդյունքում մեր պապերը նման մզկիթներ են կառուցել:

Թերթում եմ այլ աղբյուրներ Կովկասի կամ էլ տարածաշրջանը պատկերող քարտեզներով: Հանրագիտարանում քարտեզի վրա տպագիր եղանակով ջնջված է Հայաստան տեղանունը: Ինչո՞ւ եմ ասում այս ամենը, բացեք թուրքական որեւէ հեռուստաընկերություն ու լսեք եղանակի տեսության թողարկումը, բոլոր երկրները կան բացի իհարկե Հայաստանից: Սա մի երազանք է թուրքերի կողմից վաղուց փափագած` թե իբր Հայաստանն էլ չկա, վերացել է, ձուլվել:

Թուքիան լիովին ազատ է մեղքի ու պատասխանատվության զգացումից, դեռ ավելին` արդեն հանդես է գալիս որպես միջնորդ Հայաստանին Ադրբեջանի հետ  հաշտեցնելու պահանջ ներկայացնելով:  Հիմա էլ Լեռնային Ղարաբաղի հարցն է դարձել շահարկելու առիթ:

Ո՞ւր մնաց ձեր վայրագ ցեղասպանությունը, ինչո՞ւ եք սահմանների բացման ամբողջ խնդիրը տեղափոխում ու կապում  Լեռնային Ղարաբաղի հետ: Դուք ինքներդ լուծելու շատ բան ունեք: Այդ դուք վերադարձնելու, հատուցելու ու ներողություն խնդրելու շատ բան ունեք: Նորից  փորձում եք մոռացության մատնել  ցեղասպանության իրողությունը  կարեւոր պահին, կարեւոր տեղում:

 -Մարդկության մեծագույն մարդասպա՛ն, տարածաշրջանում փորձում ես ստանձնել հաշտարարի, օրենքի պաշտպանի, ու թելադրողի դերը: Կովկասյան ղեկին ես ձգտում քո արյունոտ թաթերով: Ողբա՜մ երազանքդ գայլածին լուսնահաչ քոչվոր ցեղախումբ...

Բաժինը՝ Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ | Դիտարկումների քանակը՝ 607 | Հեղինակը՝ Վերա_Սահակյան | Հեղինակությունը՝ 5.0/1
Հաղորդագրությունների ընդհանուր թիվը՝: 0
Ձեր Անունը *:
Ձեր Էլ. հասցեն:
Գաղտնագիրը *:
ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ

ԲԱԺԻՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՄՇԱԿՈՒՅԹ [22]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ [3]
Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ [22]
Ի ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻ [17]
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ [0]
ԱՐՑԱԽ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ [0]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [5]
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ [29]
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՒ 1914 ԹՎԱԿԱՆԸ [20]

ՊԱՀՈՑ

ՄՈՒՏՔ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԻՄ ՏՈՒՆԸ՝ Hayland.am-ում
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • VivaCell-MTS

  • ՓՆՏՐԵԼ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    54.146.141.60

    Համացանցում են՝ 1
    Հյուրերի քնակը՝ 1
    Գրանցված օգտվողների քանակը՝ 0

    F5 Blog - Your Fresh Ideas Online!



    Copyright Yuri Harutyunyan © 2016 | Powered by CyberBoB | www.cyberbob.do.am